Սիրիայի իշխանությունները և քրդերը քննարկել են տեղահանվածների վերադարձը Աֆրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

Սիրիայի իշխանությունները և քրդերը քննարկել են տեղահանվածների վերադարձը Աֆրին

09:00 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրդերի և Սիրիայի անցումային կառավարության ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը կայացել է Հասաքա քաղաքում և նվիրված է եղել բռնի տեղահանվածների՝ Հալեպի նահանգ վերադարձի խնդրին։ Այս մասին «Աշարք ալ-Աուսաթ» թերթին ասել է Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Իլհամ Ահմեդը։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են երկկողմ գործարքի դրույթների իրագործման հարցը՝ կապված քուրդ փախստականների հետ, որոնք ստիպված են եղել լքել Հալեպի արևմուտքում գտնվող Աֆրին շրջանը 2018 թվականին թուրքական օկուպացիայից հետո։

«Որոշում է կայացվել ստեղծել հատուկ կոմիտե՝ նպատակ ունենալով ապահով կերպով վերադարձնել տեղահանվածներին Աֆրին, ապահովել նրանց աշխատանքով և այն ամենով, ինչ անհրաժեշտ է։ Կողմերի միջև բանակցություններն ուղղված են բոլոր վիճելի հարցերի լուծումը գտնելուն և այնպիսի լուծումների ձեռքբերմանը, որոնք արտացոլում են սիրիական ողջ ժողովրդի ձգտումները»,-ասել է Ահմեդը։

Նա ընդգծել է, որ քրդերը ձգտում են ամրապնդել համագործակցությունն ու փոխըմբռնումը Սիրիայի անցումային կառավարության հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

11:07 18.04.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարության ճանապարհը։ Առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

10:45 18.04.2025

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայումս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ ամենացածր շանսերն ունի […] ...

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

10:37 18.04.2025

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և մարզի պարեկների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է […] ...

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

10:30 18.04.2025

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

10:21 18.04.2025

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից, գրում է As-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կոճի վնասվածք էր ստացել, սակայն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ «Ռեալը» գավաթի խաղարկության եզրափակչում ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» դեմ։ ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

10:13 18.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

BACK_TO_TOP