Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարվածների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+9.09 oC

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարվածների մասին

23:13 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսթիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Իսրայելի արևելքում գտնվող Սդոտ Միհա ռազմաբազային: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման խոսնակ Յահյա Սարիան։

«Հրթիռային ուժերը … ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով երկու բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ մեկ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռ, որոնք թիրախավորել են Սդոտ Միհա բազան», – ասել է նա «Ալ Մասիրա» հեռուստաալիքով, որը վերահսկվում է «Անսար Ալլահի» կողմից։

Սարիայի խոսքով՝ հութիները նաև հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին՝ օգտագործելով «Զուլֆիկար» հրթիռ, անօդաչու թռչող սարքով էլ հարված է հասցվել Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոնի տարածքում գտնվող «կարևոր թիրախին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները․ Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասին

22:58 16.04.2025

Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները․ Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասին

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասին։ Նրա խոսքերով՝ իրավիճակը կկարգավորվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ «Պայմանագրի հետ կապված պատմության առանցքային բառն է՝ ասեկոսեները: Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները: Ես չեմ սիրում առաջ մտածել, ես ապրում եմ այս օրով: Հիմա պայմանագրի մասին խոսելն իմաստ չունի: Տրանսֆերային պատուհանը կգա ամռանը։ Իհարկե, ցանկանում […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:49 16.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

22:42 16.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

Դեսպան Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

22:37 16.04.2025

Դեսպան Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Ապրիլի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։ […] ...

Նավթի գների սպասվող անկման հետևանքով Բաքուն կարող է տարեկան մինչև 6 միլիարդ դոլար կորցնել․ ինչպե՞ս դա կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա

22:26 16.04.2025

Նավթի գների սպասվող անկման հետևանքով Բաքուն կարող է տարեկան մինչև 6 միլիարդ դոլար կորցնել․ ինչպե՞ս դա կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա

Ադրբեջանում նավթի գների անկում է կանխատեսվում: Փորձագետների գնահատմամբ, դա կարող է չափազանց ծանր հետևանք ունենալ այդ երկրի տնտեսության համար: Ինչպե՞ս է պետությունը գնահատում նավթի գնի սպասվող անկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր Ադրբեջանի Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները պաշտոնապես հրապարակել են իրենց կանխատեսումը՝ նավթի գների վերաբերյալ: Այդ կանխատեսումը հաշվի է առնվելու պետական բյուջեն […] ...

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է․ ՏԿԵ նախարար

22:16 16.04.2025

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է․ ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Մանրասմասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP