22:17 13.04.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» սառցե ծրագրով։
Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, կարմիր վարդերի փունջ նվիրել գեղասահորդին և պարել է նրա հետ Աննա Գերմանի «А он мне нравится» երգի ներքո։
Դրանից հետո, Պեսկովը սիրո խոստովանություն է արել:
«Ես սիրում եմ քեզ, Նավկա։ Դու այնքան շատ բան ես արել։ Ես ուզում եմ, որ դու ավելի բարձր թռչես։ Ավելի հեռու թռչես։ Եղիր տաղանդավոր, երջանիկ, առողջ։ Տուր քո տաղանդը մարդկանց, տուր ինձ։ Ես միշտ կլինեմ այստեղ»:
20:46 16.04.2025
Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […] ...
20:33 16.04.2025
Սլովենիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնել են ՀՀԱԳՆ-ից։ Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան շրջայց է հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...
20:28 16.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքներըՉնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շինաշխատանքները Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են։Այս մասինհայտնելեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
20:14 16.04.2025
Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է «Chevrolet […] ...
19:54 16.04.2025
Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարիՀայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: ...