Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը լուրջ է վերաբերվում Իրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+9.09 oC

Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը լուրջ է վերաբերվում Իրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությանը

20:19 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ լուրջ է, երբ ասում է, որ, ի թիվս այլ բաների, կարող է ռազմական միջոցներ կիրառել, որպեսզի Իրանը չկարողանա ձեռք բերել միջուկային զենք: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Նա (խմբ.Թրամփը) խիստ լուրջ է այն հարցում, որ Իրանը միջուկային զենք չունենա: Նա նաև լրջորեն է վերաբերում այն հարցին, որ եթե մենք չկարողանանք լուծել այս հարցը բանակցությունների սեղանի շուրջ, մենք ունենք տարբերակներ, այդ թվում՝ ներգրավելով իմ գերատեսչությունը, որպեսզի համոզվենք, որ Իրանը երբեք միջուկային ռումբ չունի»,- ասել է Հեգսեթը։

Հեգսեթը, միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն «հուսով է, որ դրան չի հասնի»: Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ շաբաթ օրը Օմանում Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեղի ունեցած անուղղակի բանակցությունները արդյունավետ էին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիլիան Մբապեն որակազրկվել է 1 խաղով

20:57 16.04.2025

Կիլիան Մբապեն որակազրկվել է 1 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին որակազրկել 1 խաղով, հայտնում է AS-ը: «Ալավեսի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում ֆրանսիացին կոպտորեն խախտել էր կանոնները մրցակցի ֆուտբոլիստ Անտոնիո Բլանկոյի հետ պայքարում ու կարմիր քարտ ստացել: 26-ամյա ֆուտբոլիստին սպառնում էր 3-խաղյա որակազրկում, բայց նա բաց կթողնի միայն «Աթլետիկի» դեմ Լա լիգայի […] ...

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

20:46 16.04.2025

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […] ...

Սլովենիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

20:33 16.04.2025

Սլովենիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնել են ՀՀԱԳՆ-ից։ Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան շրջայց է հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքները

20:28 16.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքները

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շինաշխատանքները Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են։Այս մասինհայտնելեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

20:14 16.04.2025

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է «Chevrolet […] ...

SHANTNEWS

20:00 16.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP