18:56 13.04.2025
Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և խոսել Ադրբեջանի հետ շփումներից:
Լրագրողը՝ նշելով, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, հարցրել է Արարատ Միրզոյանին, քննարկվե՞լ է արդյոք պայմանագրի ստորագրման հարցը:
«Իսկապես, սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է: Հասկանալիորեն մենք քննարկել ենք այդ հարցը: Մեծ հաշվով, երկու երկրների դիրքորոշումները հանրային են: Այստեղ գաղտնիք և նորություն չկա: Մեր մոտեցումն այն է, որ չկա և չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հարցերը: Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու: Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի՝ պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմանագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ, վստահաբար, կծագեն: Որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն: Ուստի մեր մոտեցումը սա է` անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը, և հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը:
Հայտնի է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Նրանք, մասնավորապես, երկու նախապայման են նշել` ԵԱՀԿ Մինսխի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն: Մինսկի խմբի լուծարման հետ կապված մեր դիրքորոշումը պարզ է: Մենք կարծում ենք, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաև փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը: Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել: Այն է` ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը` դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը և անդամ երկրներին:
Սահմանադրության հարցով ևս մենք մեր դիրքորոշումը բազմիցս նշել ենք: Նախ, մենք համոզված ենք, որ մեր Սահմանադրության մեջ չկա այդպիսի խնդիր (տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ – խմբ.), ավելին` Ադրբեջանի սահմանադրության մեջ կա խնդիր: Այն է` հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրով ճանաչում ենք միմայնց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին:
Վավերացման գործընթացում մենք դիմելու ենք մեր Սահմանադրական դատարանին, և եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ այս պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, կստացվի, որ հարցը լուծված է: Եթե տեսականորեն Սահմանադրական դատարանը այլ բան գտնի, դա կլինի այլ իրավիճակ, կնստենք, կհասկանանք` ինչպես շարունակել:
Իհարկե, ես չեմ կարող որոշել Սահմանադրական դատարանի փոխարեն, բայց ես կարող եմ ենթադրել, որ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի դրական՝ ելնելով նրա այն որոշումից, որը կայացվեց նախորդ տարվա սեպտեմբերին համանաման փաստաթղթի քննարկման ժամանակ: Այն ժամանակ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգին, որն ըստ էության ուներ նման բովանդակություն: Այնտեղ ևս նշվում է, որ սահմանզատում պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ այդ հռչակագիրն ասում է այն, ինչ ես քիչ առաջ ասացի պայմանագրի համատեքստում: Այն է` երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվում է այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին: Ելնելով սրանից՝ կարծում եմ, որ այս անգամ ևս Սահմանադրական դատարանի որոշումը պետք է որ դրական լինի: Կրկնում եմ, եթե լինի այլ դիրքորոշում ու եզրակացություն, կլինի այլ իրավիճակ:
Սա է հիմնականը: Ասել, որ ստացվեց առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ, կլինի մեծ չափազանցություն: Բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել: Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն: Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, էլ չասած` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա:
Հարցին, արդյոք կա քիչ թե շատ հստակ պատկերացում, թե երբ կարող է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիրը: ԱԳ նախարարն ասել է.
«Մենք պատրաստ ենք դա անել ամենամոտ ապագայում: Այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում:
Արվելու է ամեն բան, որ գործընթացը փակուղի չգնա: Փակուղի մենք չենք ուզում, և այս ամբողջ գործընթացում մեր ցուցաբերած կառուցողական մոտեցումը հենց դրա մասին է վկայում: Դա կիրառելի է թե՛ խաղաղության պայմանագրի համատեքստում, թե՛ մնացած հարցերում: Տեղյակ եք, որ մենք տարբեր առաջարկներ ենք արել ադրբեջանական կողմին, նաև՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Այդ հարցում ևս փորձել ենք որոշակիորեն հասցեագրել իրենց մտահոգությունները: Մեր համոզմամբ, հիմա մենք արել ենք մի առաջարկ, որը լիովին համապատասխանում է և՛ մեր պատկերացումներին, և՛ փարատում է իրենց մտահոգությունները: Նույնը կարող ենք ասել սպառազինությունների վերաբերյալ: Մասնավորապես, մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի համատեղ մեխանիզմ, առաջարկել ենք նաև ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ և այլն: Մենք պետք է շարունակենք մեր կառուցողական ներգրավվածությունը»:
20:46 16.04.2025
Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […] ...
20:33 16.04.2025
Սլովենիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնել են ՀՀԱԳՆ-ից։ Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան շրջայց է հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...
20:28 16.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքներըՉնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շինաշխատանքները Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են։Այս մասինհայտնելեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
20:14 16.04.2025
Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է «Chevrolet […] ...
19:54 16.04.2025
Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարիՀայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: ...