18:02 13.04.2025
Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Արտակ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարութ Հ․-ի վարած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
19:54 16.04.2025
Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարի19:54 16.04.2025
Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարիՀայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: ...
19:47 16.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր […] ...
19:41 16.04.2025
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի ՊետությունըԼեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստինի Պետությունը։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։ Նա հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։ Լեհաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է 1988 թվականին։ 2024 […] ...
19:35 16.04.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբԿառավարությունը 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։ Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ այս միջոցառումը գերազանցելու է նախորդ ֆորումներին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:28 16.04.2025
Հարգանքի տուրք՝ ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակինՈստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։ ...
19:20 16.04.2025
Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։ «Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…: Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...