17:55 13.04.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ:
«Երեքշաբթի օրն Արվեստի միջազգային օրն է, այդ օրը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումը վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո, հուսով եմ այս առիթը կօգտագործեք՝ պատկերասրահ գալու, հրաշալի ցուցադրություն է։
Չորեքշաբթի օրը նշելու ենք Հայ կինոյի օրը և բազմազան ծրագիր է նախատեսված՝ այդ թվում տարբեր կինոթատրոններում, հետևեք մեր կայքին՝ մանրամասներին տեղեկանալու և ձեզ հետաքրքրող միջոցառմանը մասնակցելու համար։
Ուրբաթ օրը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է՝ էլի բազմազան ծրագրերով, որոնց միացել են մարզերի ու Երևանի դպրոցները։ Այդ օրը կարծում եմ նաև լավ առիթ է՝ մաքրելու մեր հուշարձաններն ու դրանց հարակից տարածքը, որին կմիանան նաև սովորողները։
Շաբաթը կամփոփենք Ղազախստանի մշակույթի օրերով՝ հյուրընկալելով մեր գործընկերներին և ծանոթանալով իրենց արվեստին»,- գրել է նախարարը։
19:54 16.04.2025
Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարի19:54 16.04.2025
Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարիՀայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: ...
19:47 16.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր […] ...
19:41 16.04.2025
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի ՊետությունըԼեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստինի Պետությունը։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։ Նա հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։ Լեհաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է 1988 թվականին։ 2024 […] ...
19:35 16.04.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբԿառավարությունը 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։ Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ այս միջոցառումը գերազանցելու է նախորդ ֆորումներին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:28 16.04.2025
Հարգանքի տուրք՝ ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակինՈստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։ ...
19:20 16.04.2025
Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։ «Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…: Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...