Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

17:38 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները։ Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր, և ակնկալվում է 28 մլն այցելու։

Նախարարը շրջել է Հայաստանի ազգային տաղավարով, որը ներկայացնում է ութ «սյուներ», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է ՀՀ-ն ներկայացնող հիմնարար մի ուղղություն՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն։

Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:

Տաղավարում ներկայացված են Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրն ու զբոսաշրջային կարևոր և տեսարժան ուղղությունները։
Բացի այս՝ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաև կրթական նորարարական նախաձեռնությունները՝ ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև՝ Հայաստանի տեսլականն ուսուցման ապագայի վերաբերյալ: Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը՝ հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։

Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման մասշտաբի ցուցահանդեսներում Հայաստանի մասնակցությունը, նշելով, որ դա լրացուցիչ հնարավորություն է երկրի ներուժն ու գրավչությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ ստեղծելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարի

19:54 16.04.2025

Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարի

Հայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

19:47 16.04.2025

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր […] ...

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը

19:41 16.04.2025

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստինի Պետությունը։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։ Նա հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։ Լեհաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է 1988 թվականին։ 2024 […] ...

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ

19:35 16.04.2025

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ

Կառավարությունը 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։ Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ այս միջոցառումը գերազանցելու է նախորդ ֆորումներին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հարգանքի տուրք՝ ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին

19:28 16.04.2025

Հարգանքի տուրք՝ ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին

Ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։ ...

Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի

19:20 16.04.2025

Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։ «Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…: Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

BACK_TO_TOP