13:42 13.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը:
Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր ցուցանիշը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը՝ ստորագրելու այն»,- գրել է Միրզոյանը։
On the margins of @AntalyaDF had a good opportunity to touch the base on #Armenia–#NATO cooperation w/@JavierColominaP.
Stressed the important milestone reached in normalization process w/#Azerbaijan – the finalization of the text of the Peace Treaty, & 🇦🇲’s position to sign it. pic.twitter.com/JxIAvJ0F8g
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) April 13, 2025
12:23 16.04.2025
Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը: Ծրագրին միացած դեղատների և դեղերի ցանկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/4lw3qbK, https://bit.ly/44rqvpT: Պիլոտային ծրագիրը գործում է 2025 թվականի ապրիլի 1-ից։ ...
12:18 16.04.2025
Սլովենիայի փոխվարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե […] ...
12:15 16.04.2025
Ընթանում է Միրզոյանի և Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։ ...
11:56 16.04.2025
Ռուբիոն և Ուիթքոֆը կայցելեն Ֆրանսիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի և Իրանի շուրջՍպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ և կքննարկեն ուկրաինանական հակամարտությունը, նաև Իրանի թեման Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինայում եւ […] ...
11:42 16.04.2025
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ ՀայաստանումԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X […] ...