Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+5.09 oC

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

22:22 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին: Այս մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։

Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե-7 մանդատ

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե-12 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե-2 մանդատ

«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե-0 մանդատ

Գյումրիում կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե-14 մանդատ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե-8 մանդատ

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե-0 մանդատ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե- 0 մանդատ

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե-0 մանդատ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝1 407 քվե-0 մանդատ

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե-6 մանդատ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն 3 739 քվե-3 մանդատ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները պնդել են, որ ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը

08:20 14.04.2025

Հութիները պնդել են, որ ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի երկնքում: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հաջա նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիներին […] ...

Ընտրական խորհրդի ղեկավար. Էկվադորի նախագահական ընտրություններն անցել են հանգիստ

08:09 14.04.2025

Ընտրական խորհրդի ղեկավար. Էկվադորի նախագահական ընտրություններն անցել են հանգիստ

Էկվադորում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն անցել է հանգիստ և առանց լուրջ միջադեպերի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհրդի (CNE) ղեկավար Դիանա Ատամենտը։ «Եվս մեկ անգամ Էկվադորը տոնեց ժողովրդավարությունը խաղաղ և առանց խոչընդոտների»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Ներկայիս նախագահ Դանիել Նոբոան և Ազգային ժողովի (խորհրդարանի) նախկին անդամ […] ...

Լոռու մարզում տեղում է ձյուն

08:00 14.04.2025

Լոռու մարզում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լոռու մարզում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 14.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

23:58 13.04.2025

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:57 13.04.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։ ...

BACK_TO_TOP