21:44 12.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ պատվիրակության հետ անուղղակի բանակցություններն ավարտելուց հետո լքել է Օմանի մայրաքաղաքը և ուղևորվել Թեհրան։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանին և արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիին այս բանակցությունները կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Օմանը կշարունակի կարևոր դեր խաղալ, քանի որ իրանցի և ամերիկացի պաշտոնյաները համաձայնել են շարունակել անուղղակի բանակցությունները հաջորդ շաբաթ», – գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։
08:50 14.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:39 14.04.2025
Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։ «Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի վերաբերյալ»,- ասել է նա իր ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջին խորհրդակցությունները։ Ինչպես հայտնում են […] ...
08:30 14.04.2025
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՈւկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված հարցերը կլինեն Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների ծրագրված հանդիպման առանցքը։ Ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները կքննարկեն, մասնավորապես, Կիևին ռազմական օգնության տրամադրումը, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև վերջինիս անվտանգության երաշխիքները։ ԵՄ խորհրդի նիստի երկրորդ հիմնական թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի […] ...
08:20 14.04.2025
Հութիները պնդել են, որ ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքըԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի երկնքում: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հաջա նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիներին […] ...
08:09 14.04.2025
Ընտրական խորհրդի ղեկավար. Էկվադորի նախագահական ընտրություններն անցել են հանգիստԷկվադորում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն անցել է հանգիստ և առանց լուրջ միջադեպերի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհրդի (CNE) ղեկավար Դիանա Ատամենտը։ «Եվս մեկ անգամ Էկվադորը տոնեց ժողովրդավարությունը խաղաղ և առանց խոչընդոտների»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Ներկայիս նախագահ Դանիել Նոբոան և Ազգային ժողովի (խորհրդարանի) նախկին անդամ […] ...
08:00 14.04.2025
Լոռու մարզում տեղում է ձյունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լոռու մարզում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
00:00 14.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...