21:33 12.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
08:30 14.04.2025
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՈւկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված հարցերը կլինեն Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների ծրագրված հանդիպման առանցքը։ Ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները կքննարկեն, մասնավորապես, Կիևին ռազմական օգնության տրամադրումը, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև վերջինիս անվտանգության երաշխիքները։ ԵՄ խորհրդի նիստի երկրորդ հիմնական թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի […] ...
08:20 14.04.2025
Հութիները պնդել են, որ ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքըԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի երկնքում: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հաջա նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիներին […] ...
08:09 14.04.2025
Ընտրական խորհրդի ղեկավար. Էկվադորի նախագահական ընտրություններն անցել են հանգիստԷկվադորում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն անցել է հանգիստ և առանց լուրջ միջադեպերի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհրդի (CNE) ղեկավար Դիանա Ատամենտը։ «Եվս մեկ անգամ Էկվադորը տոնեց ժողովրդավարությունը խաղաղ և առանց խոչընդոտների»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Ներկայիս նախագահ Դանիել Նոբոան և Ազգային ժողովի (խորհրդարանի) նախկին անդամ […] ...
08:00 14.04.2025
Լոռու մարզում տեղում է ձյունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լոռու մարզում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
00:00 14.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:58 13.04.2025
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականինՀայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...