21:18 12.04.2025
Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս: Նշվել է, որ Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացվել է ավելի քան 70 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայր, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է դեպի Նռնաձոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել են նաև բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
08:09 14.04.2025
Ընտրական խորհրդի ղեկավար. Էկվադորի նախագահական ընտրություններն անցել են հանգիստԷկվադորում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն անցել է հանգիստ և առանց լուրջ միջադեպերի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհրդի (CNE) ղեկավար Դիանա Ատամենտը։ «Եվս մեկ անգամ Էկվադորը տոնեց ժողովրդավարությունը խաղաղ և առանց խոչընդոտների»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Ներկայիս նախագահ Դանիել Նոբոան և Ազգային ժողովի (խորհրդարանի) նախկին անդամ […] ...
08:00 14.04.2025
Լոռու մարզում տեղում է ձյունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լոռու մարզում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
00:00 14.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:58 13.04.2025
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականինՀայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...
23:57 13.04.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։ ...
23:56 13.04.2025
Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերինԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթների թիրախներին՝ ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները նաև երեք հարված են հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար շրջանում գտնվող հութիների պահեստներին։ Բացի այդ, մայրաքաղաքային շրջանի Բանի Խուշայշ շրջանում […] ...