19:52 12.04.2025
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը: Ամեն ինչ տեղի կունենա նույն մակարդակով, նաև Օմանում, բայց այն կարող է նաև անցկացվել այլ վայրում», – ասել է Արաղչին Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում և նշել որ, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ձգտում են մոտ ապագայում համաձայնության գալ և «չեն ցանկանում բանակցել հանուն բանակցությունների»։
22:17 13.04.2025
Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» սառցե ծրագրով։ Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […] ...
22:05 13.04.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ և Աղվերան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից […] ...
21:52 13.04.2025
Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […] ...
21:39 13.04.2025
Մայր Տաճարում կատարվել է Դռնբացեքի արարողությունԱպրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: ...
21:27 13.04.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներինԱնթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:18 13.04.2025
Երևանում «Nissan March»-ը բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրավորԱպրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […] ...