19:39 13.04.2025
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: […] ...
18:56 13.04.2025
Մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը ամենամոտ ապագայում, Ադրբեջանը՝ ոչ. ՄիրզոյանԱպրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և խոսել Ադրբեջանի հետ շփումներից: Լրագրողը՝ նշելով, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, հարցրել է Արարատ Միրզոյանին, քննարկվե՞լ է արդյոք պայմանագրի ստորագրման հարցը: «Իսկապես, սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ […] ...
18:41 13.04.2025
Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, […] ...
18:24 13.04.2025
Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովի մասինԱպրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի թղթակից Արշալույս Մղդեսյանին, խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ շփումների և այլ հարցերի մասին։ Լրագրողը՝ նշելով, որ Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցում Անթալիայի դիվանագիտական համաժողովին, հարցրել է նախարարին, թե պաշտոնական Երևանն ինչո՞ւ է հետաքրքրված այս միջոցառմամբ: «Իսկապես […] ...
18:10 13.04.2025
Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիրՕլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: ...
18:02 13.04.2025
Մասիսում բախվել են «Nissan Xterra»-ն ու «Ford Transit»-ը․ կա 3 վիրավnրԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Արտակ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարութ Հ․-ի վարած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ […] ...