Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+12.09 oC

Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

19:06 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9․200․000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանները, համագործակցելով Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ, պարզեցին, որ կատարվածը, այսպես ասած՝ առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է, մասնավորապես՝ ոստիկանություն ահազանգած անձի և նրա մտերիմ Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9․000․000 ՀՀ դրամը։

Մասիսի բնակիչ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։ Երկուսն էլ ձերբակալվել են։
Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

12:59 13.04.2025

Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 170 կմ հարավ։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Միաժամանակ, Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների կենտրոնի տվյալներով, որը հետևում է Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող երկրաշարժերին, մագնիտուդը կազմել է 5.8: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Չինաստանն անվտանգության վարժանքներ է անցկացնում Թայվանի մոտակայքում գտնվող ատոմակայանում

12:46 13.04.2025

Չինաստանն անվտանգության վարժանքներ է անցկացնում Թայվանի մոտակայքում գտնվող ատոմակայանում

Չինաստանի իշխանությունները «Փոթորիկ 2025» անվամբ համալիր վարժանքներ են անցկացրել՝ Ֆուցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար, որը գտնվում է Ֆուցզյան արևելյան նահանգում՝ Թայվան կղզու մոտ։ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) տվյալներով՝ միջոցառումը ներառում էր օբյեկտի վրա հարձակմանը արձագանքելու սցենարի փորձարկում։ CNNC-ի WeChat էջը պարզաբանել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած զորավարժությունները կանոնավոր են և տեղի են ունենում […] ...

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին

12:30 13.04.2025

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ Ուզբեկստանի մայրաքաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տաշքենդում հայ պատվիրակները վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ մի շարք հանդիպումներ են ունեցել, միջազգային գործընկերներին ներկայացրել հայկական օրակարգի առանցքային հարցերը: Մանրամասները` տեսանյութում: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պատվիրակություն է ուղարկել Կահիրե

12:14 13.04.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պատվիրակություն է ուղարկել Կահիրե

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ բանակցային պատվիրակություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Խալիլ ալ-Հեյայի գլխավորած Համասի պատվիրակությունն եգիպտական ​​կողմի հրավերով մեկնել է Կահիրե», – նշվում է հայտարարության մեջ։ Շարժման ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, Կահիրեում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կքննարկեն «հրադադարի համաձայնագրի կնքումը Եգիպտոսի […] ...

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել

12:02 13.04.2025

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մշակել է աղ-ավազով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

11:48 13.04.2025

Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […] ...

BACK_TO_TOP