Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+12.09 oC

Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբ

18:59 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ անուղղակի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները, հեռանալով հանդիպման վայրից, մի քանի րոպե զրուցել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ»,- ասվում է ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված փաստաթղթում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

12:59 13.04.2025

Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 170 կմ հարավ։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Միաժամանակ, Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների կենտրոնի տվյալներով, որը հետևում է Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող երկրաշարժերին, մագնիտուդը կազմել է 5.8: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Չինաստանն անվտանգության վարժանքներ է անցկացնում Թայվանի մոտակայքում գտնվող ատոմակայանում

12:46 13.04.2025

Չինաստանն անվտանգության վարժանքներ է անցկացնում Թայվանի մոտակայքում գտնվող ատոմակայանում

Չինաստանի իշխանությունները «Փոթորիկ 2025» անվամբ համալիր վարժանքներ են անցկացրել՝ Ֆուցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար, որը գտնվում է Ֆուցզյան արևելյան նահանգում՝ Թայվան կղզու մոտ։ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) տվյալներով՝ միջոցառումը ներառում էր օբյեկտի վրա հարձակմանը արձագանքելու սցենարի փորձարկում։ CNNC-ի WeChat էջը պարզաբանել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած զորավարժությունները կանոնավոր են և տեղի են ունենում […] ...

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին

12:30 13.04.2025

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ Ուզբեկստանի մայրաքաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տաշքենդում հայ պատվիրակները վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ մի շարք հանդիպումներ են ունեցել, միջազգային գործընկերներին ներկայացրել հայկական օրակարգի առանցքային հարցերը: Մանրամասները` տեսանյութում: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պատվիրակություն է ուղարկել Կահիրե

12:14 13.04.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պատվիրակություն է ուղարկել Կահիրե

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ բանակցային պատվիրակություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Խալիլ ալ-Հեյայի գլխավորած Համասի պատվիրակությունն եգիպտական ​​կողմի հրավերով մեկնել է Կահիրե», – նշվում է հայտարարության մեջ։ Շարժման ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, Կահիրեում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կքննարկեն «հրադադարի համաձայնագրի կնքումը Եգիպտոսի […] ...

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել

12:02 13.04.2025

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մշակել է աղ-ավազով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

11:48 13.04.2025

Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […] ...

BACK_TO_TOP