Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

18:40 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Օմանի միջնորդությամբ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները պարզել են, որ գեյմերների ուղեղում ավելի զարգացած են տեսողական ուղիները

14:44 13.04.2025

Գիտնականները պարզել են, որ գեյմերների ուղեղում ավելի զարգացած են տեսողական ուղիները

Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դինամիկ մարտական ​​տեսախաղերի սիրահարների մոտ ուղեղի տեսողական հատվածներում ֆունկցիոնալ և կառուցվածքային կապը մեծացել է։ Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences (BrainSci) գիտական ​​ամսագրում։ Մարդու ուղեղը տեսողական տվյալները մշակում է երկու հիմնական ուղիներով՝ դորսալ (թիկնային) և որովայնային հոսանքներով։ Առաջինը պատասխանատու է շարժման և տարածության ընկալման համար, իսկ երկրորդը՝ ճանաչում է […] ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 13.04.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 302 կմ հյուսիս, որի բնակչությունը կազմում է մոտ 283 հազար մարդ։ Օջախը գտնվել է 72 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբից

14:13 13.04.2025

Գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբից

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը […] ...

Reuters. Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել

13:59 13.04.2025

Reuters. Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ վեց մարդ է եղել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ առնվազն մեկ մարդ զոհվել է: Mitsubishi MU-2B ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիից մոտավորապես 80 կմ հարավ գտնվող Կոպակե քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում։ Տեղի ունեցածի պատճառների կամ օդանավի վրա գտնվող […] ...

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

13:42 13.04.2025

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր ցուցանիշը՝ խաղաղության պայմանագրի տեքստի […] ...

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

13:24 13.04.2025

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […] ...

BACK_TO_TOP