17:13 12.04.2025
Մարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը:
«Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը»,- նշել է Արմեն Գասպարյանը:
Արյունատվության ակցիային մասնակցել է Սպիտակի ԲԿ-ի թիմը` տնօրեն Վարդուհի Սիսակյանի գլխավորությամբ, Սպիտակի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներ:
Միջոցառման նպատակը մեկն էր՝ սեփական արյամբ կյանք տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը. չէ՞ որ արյան միակ փոխարինողը դա հենց արյունն է»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:44 13.04.2025
Գիտնականները պարզել են, որ գեյմերների ուղեղում ավելի զարգացած են տեսողական ուղիներըՋորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դինամիկ մարտական տեսախաղերի սիրահարների մոտ ուղեղի տեսողական հատվածներում ֆունկցիոնալ և կառուցվածքային կապը մեծացել է։ Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences (BrainSci) գիտական ամսագրում։ Մարդու ուղեղը տեսողական տվյալները մշակում է երկու հիմնական ուղիներով՝ դորսալ (թիկնային) և որովայնային հոսանքներով։ Առաջինը պատասխանատու է շարժման և տարածության ընկալման համար, իսկ երկրորդը՝ ճանաչում է […] ...
14:27 13.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 302 կմ հյուսիս, որի բնակչությունը կազմում է մոտ 283 հազար մարդ։ Օջախը գտնվել է 72 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
14:13 13.04.2025
Գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբիցԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը […] ...
13:59 13.04.2025
Reuters. Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ վեց մարդ է եղել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ առնվազն մեկ մարդ զոհվել է: Mitsubishi MU-2B ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիից մոտավորապես 80 կմ հարավ գտնվող Կոպակե քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում։ Տեղի ունեցածի պատճառների կամ օդանավի վրա գտնվող […] ...
13:42 13.04.2025
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր ցուցանիշը՝ խաղաղության պայմանագրի տեքստի […] ...
13:24 13.04.2025
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիրԽորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […] ...