15:23 12.04.2025
Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա ունենալ արդյունավետ քննարկում՝ գալու որոշակի լուծումների։
«Ես գերադասում եմ կենտրոնանալ ներկայի և ապագայի հետ կապված իրողությունների վրա։ Պատմական հարցերի վրա կենտրոնանալու պարագայում, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել՝ մենք կներքաշվենք մեկ այլ հակամարտության մեջ։ ՀՀ կառավարության ցանկությունն է կայուն և վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Մենք հաջողության ենք հասել երկար բանակցությունների արդյունքում և համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը։ Այժմ ցանկանում ենք շուտափույթ խորհրդակցություններ սկսել՝ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը որոշելու համար»,- ասել է Միրզոյանը։
Արդյոք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին. Միրզոյանի կարծիքով՝ բնավ ոչ։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Ըստ Միրզոյանի՝ սա պարզապես հարաբերությունների վերսկսման հիմք է, իսկ ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերին, ապա նրա խոսքով՝ կողմերը կարող են շարունակել քննարկումները՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար։
«Սա սկիզբն է, և մեր կարծիքով՝ պետք է ձևավորել հանձնաժողով, որը կքննարկի խնդրահարույց մյուս հարցերը։ Կարևոր է, թե կողմերն ինչ են հաղորդում իրենց հասարակություններին, կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ մեսիջներ են ուղարկում աշխարհին։ Հարցն այն է՝ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մեր հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսեց որոշ նախապայմանների մասին։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։ Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է. մենք պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում։ Եկեք ի վերջո ստորագրենք խաղաղության պայմանագիրն ու ձևավորենք համատեղ հանձնաժողով, որի մասին արդեն հիշատակեցի իմ խոսքում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ջեյհուն Բայրամովն իր հերթին կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Հակադարձելով նրան՝ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը նույնպես կարող է հղումներ կատարել Ադրբեջանի Սահմանադրությանը, սական հավելել է, որ դա ամենևին հայելային կամ համաչափ մոտեցման ցուցաբերում չէ։
«Այո՛, ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, սակայն մեր հարևան երկրի Սահմանադրության մեջ էլ նշված է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է նախորդ հանրապետության իրավահաջորդը։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր սուվերենությունը հռչակել է ավելի մեծ տարածքի վրա, քան ներկայիս Ադրբեջանն է՝ ներառելով անկախ Հայաստանի տարածքների որոշ մասը։ Այնպես որ հարցը կրկին վերաբերում է մոտեցումներին, նրան, թե ինչից ենք սկսում մեր երկխոսությունը։ Ուզում ենք բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո սկսել համագործակցությունը, թե հենվում ենք այն հարցերի վրա, որոնց վերաբերյալ արդեն ունենք համաձայնություն»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ այժմ առկա է աննախադեպ իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձանության են եկել խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ՝ ճանաչելով մինյանց տարածքային ամբողջականությունը, որը հաստատվել է ԽՍՀՄ-ի լուծարումից հետո։
«Ի վերջո մենք հենվու՞մ ենք այս իրողության վրա, թե պատրաստվում ենք անտեսել պատմական այս հնարավորությունը և բանակցությունների սեղանին դնել խնդրահարույց նոր հարցեր։ Իմ համոզմամբ՝ այդ դեպքում գործընթացը երբեք չի ավարտվի»,- նշել է նա:
Անդրադառնալով ադրբեջաբնական կողմի այն դիտարկամնը, թե ՀՀ Սահմանադրությունից բխում է այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը բաց, հանրային փաստաթուղթ է, յուրաքանչյուր ոք կարող է ստուգել և տեսնել, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որը վկայում է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։
«Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում այս հարցը։ Չէ՞ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի կետերից մեկով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դա միանգամայն ընդունելի դիրքորոշում է։ Կա նաև այն մոտեցումը, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում կատարել իրենց ներքին օրենսդրությանը՝ դրանով իսկ արդարացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողումը։ Մենք համոզված ենք, որ բոլոր խոչընդոտների հաղթահարման ամենակարճ ուղին պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է»,- եզրափակել է Միրզոյանը։
12:02 13.04.2025
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացելԳիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մշակել է աղ-ավազով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
11:48 13.04.2025
Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ինԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […] ...
11:36 13.04.2025
Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանաՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա […] ...
11:24 13.04.2025
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...
11:13 13.04.2025
Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրիմորիեի երկրամասի Նախոդկայում, Պարտիզանսկում, Բոլշոյ Կամենում, ինչպես նաև Խասանսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում մոտ 1000 տուն և մոտ 9000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վթարները տեղի են ունեցել մինչև 30 մ/վ արագությամբ քամու պատճառով, հայտնել է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ «Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որոնց արագությունը հասել է 30 մ/վրկ-ի, տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում արտակարգ իրավիճակներ են […] ...
10:54 13.04.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...