15:05 12.04.2025
Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։
Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։
Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։ Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։
Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։
12:59 13.04.2025
Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՏաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 170 կմ հարավ։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Միաժամանակ, Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների կենտրոնի տվյալներով, որը հետևում է Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող երկրաշարժերին, մագնիտուդը կազմել է 5.8: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
12:46 13.04.2025
Չինաստանն անվտանգության վարժանքներ է անցկացնում Թայվանի մոտակայքում գտնվող ատոմակայանումՉինաստանի իշխանությունները «Փոթորիկ 2025» անվամբ համալիր վարժանքներ են անցկացրել՝ Ֆուցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար, որը գտնվում է Ֆուցզյան արևելյան նահանգում՝ Թայվան կղզու մոտ։ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) տվյալներով՝ միջոցառումը ներառում էր օբյեկտի վրա հարձակմանը արձագանքելու սցենարի փորձարկում։ CNNC-ի WeChat էջը պարզաբանել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած զորավարժությունները կանոնավոր են և տեղի են ունենում […] ...
12:30 13.04.2025
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներինՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ Ուզբեկստանի մայրաքաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տաշքենդում հայ պատվիրակները վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ մի շարք հանդիպումներ են ունեցել, միջազգային գործընկերներին ներկայացրել հայկական օրակարգի առանցքային հարցերը: Մանրամասները` տեսանյութում: ...
12:14 13.04.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պատվիրակություն է ուղարկել ԿահիրեՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ բանակցային պատվիրակություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Խալիլ ալ-Հեյայի գլխավորած Համասի պատվիրակությունն եգիպտական կողմի հրավերով մեկնել է Կահիրե», – նշվում է հայտարարության մեջ։ Շարժման ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, Կահիրեում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կքննարկեն «հրադադարի համաձայնագրի կնքումը Եգիպտոսի […] ...
12:02 13.04.2025
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացելԳիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մշակել է աղ-ավազով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
11:48 13.04.2025
Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ինԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […] ...