Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում. Ըմբշամարտի ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+11.09 oC

Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում. Ըմբշամարտի ԵԱ

15:10 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։

24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։

Բացի այդ, 60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 0։6 հաշվով պարտություն կրեց լեհ մրցակցից՝ լքելով պայքարը դեռ մրցաշարի սկզբում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել

12:02 13.04.2025

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մշակել է աղ-ավազով։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

11:48 13.04.2025

Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […] ...

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա

11:36 13.04.2025

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա […] ...

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:24 13.04.2025

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...

Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

11:13 13.04.2025

Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Պրիմորիեի երկրամասի Նախոդկայում, Պարտիզանսկում, Բոլշոյ Կամենում, ինչպես նաև Խասանսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում մոտ 1000 տուն և մոտ 9000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վթարները տեղի են ունեցել մինչև 30 մ/վ արագությամբ քամու պատճառով, հայտնել է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ «Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որոնց արագությունը հասել է 30 մ/վրկ-ի, տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում արտակարգ իրավիճակներ են […] ...

Լարսը փակ է

10:54 13.04.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP