16:40 12.04.2025
Խնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ԱՍՀ նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացել է հանդիպում՝ քննարկելու խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը. մասնակցել են մարզպետների տեղակալներ, Երևանի քաղաքապետարանից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպություններից, ոլորտային հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ։ Օրակարգում եղել է խնամատարության զարգացման միջոցով երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման խթանումը, այլընտրանքային խնամքի հաստատություններ նրանց մուտքի կանխարգելումը:
Հանդիպման ընթացքում Յունիսեֆ-ի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչները ներկայացրել են «Ճգնաժամային պատրաստվածության և դիմակայունության ամրապնդման» ծրագրի նպատակներն ու արդյունավետ իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները:
Մարզպետների տեղակալները և քաղաքապետարանի ներկայացուցիչներն անդրադարձել են մարզերում և Երևանում խնամատարության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ նշելով առկա մարտահրավերներն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը:
Հանդիպումը շարունակվել է թեմայի շուրջ հարցուպատասխանի ձևաչափով:
11:48 13.04.2025
Սպիտակ տունը հաստատել է. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ինԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […] ...
11:36 13.04.2025
Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանաՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա […] ...
11:24 13.04.2025
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...
11:13 13.04.2025
Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրիմորիեի երկրամասի Նախոդկայում, Պարտիզանսկում, Բոլշոյ Կամենում, ինչպես նաև Խասանսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում մոտ 1000 տուն և մոտ 9000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վթարները տեղի են ունեցել մինչև 30 մ/վ արագությամբ քամու պատճառով, հայտնել է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ «Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որոնց արագությունը հասել է 30 մ/վրկ-ի, տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում արտակարգ իրավիճակներ են […] ...
10:54 13.04.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
10:43 13.04.2025
Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մեղրի կատարած այցից։ «Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...