Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+10.09 oC

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

21:41 11.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որտեղ ներառված են մարդկության համար բացառիկ կարևորություն և արժեք ներկայացնող փաստաթղթեր, ձեռագրեր, տեսահնչյունային նյութեր, գրադարանային հավաքածուներ և արխիվներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրե­րի հավաքածուն, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրությունը), կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտության հավաքածուն և Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա

11:36 13.04.2025

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա […] ...

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:24 13.04.2025

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...

Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

11:13 13.04.2025

Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Պրիմորիեի երկրամասի Նախոդկայում, Պարտիզանսկում, Բոլշոյ Կամենում, ինչպես նաև Խասանսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում մոտ 1000 տուն և մոտ 9000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վթարները տեղի են ունեցել մինչև 30 մ/վ արագությամբ քամու պատճառով, հայտնել է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ «Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որոնց արագությունը հասել է 30 մ/վրկ-ի, տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում արտակարգ իրավիճակներ են […] ...

Լարսը փակ է

10:54 13.04.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

10:43 13.04.2025

Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մեղրի կատարած այցից։ «Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներ

10:28 13.04.2025

Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներ

Ապրիլի 12-ին, ժամը 19:56-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս […] ...

BACK_TO_TOP