Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ հանրային քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:50:49
Ամսաթիվ
16 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+8.09 oC

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ հանրային քննարկում

21:07 11.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը դատական նիստերին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելն է։

Նախագծով առաջարկվում է տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, մեղադրյալի կամ վարույթի այլ մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցագործությունների կանխման, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխող չափանիշները։ Տեսակապով մեղադրյալի մասնակցությունը ապահովելու դեպքում պետք է երաշխավորվեն հետևյալ նվազագույն պայմանները՝

1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը պետք է հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց,
2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում պետք է խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան,
3) մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի դատական նիստերի դահլիճները, քրեակատարողական հիմնարկները, ձերբակալվածներին պահելու վայրերը կահավորել համապատասխան տեխնիկական միջոցներով՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաև վերապատրաստել դատավորներին՝ ապահովելու համար տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ կարողությունների առկայությունը։

Մի շարք պետություններում (Իտալիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Ռուսաստան, Վրաստան) քրեական դատավարությունում անհրաժեշտության դեպքում կիրառվում է մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելը։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մինչև ապրիլի 26-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով։

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/8536

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

22:42 16.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

Դեսպան Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

22:37 16.04.2025

Դեսպան Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Ապրիլի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։ […] ...

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է․ ՏԿԵ նախարար

22:16 16.04.2025

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է․ ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Մանրասմասները՝ տեսանյութում։ ...

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

22:07 16.04.2025

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Ս․թ․ ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Կողմերը միմյանց ներկայացրին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորեցին Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների […] ...

SHANTNEWS

22:00 16.04.2025

SHANTNEWS

Երևանի Բագրատունյաց փողոցում մեքենա է այրվել

21:52 16.04.2025

Երևանի Բագրատունյաց փողոցում մեքենա է այրվել

Ապրիլի 16-ին, ժամը 18:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։04-ին։ Այրվել են «Opel» […] ...

BACK_TO_TOP