19:09 11.04.2025
Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ՝ ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Արթիկ համայնքի թիվ 1, 3, 4 և Լեռնակերտ բնակավայրերի մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը։
Թիվ 4 մանկապարտեզի բացման արարողությանը Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և տոնական օրվա առթիվ շնորհավորել․
«Այսօր մեզ համար ուրախալի օր է, քանի որ Արթիկ համայնքում միաժամանակ 4 մանկապարտեզներ են բացվում, որոնք համալրված են նաև նոր գույքով։ Այս մանկապարտեզներից երկուսը՝ 3-րդը և 4-րդը, վերանորոգվել են վարչապետի հանձնարարականով՝ այցից հետո տրված խոստման արդյունքում, երկու մանկապարտեզներն էլ՝ սուբվենցիոն ծրագրերով՝ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում։ Այս 4 մանկապարտեզների գույքի համալրման համար տրամադրվել է 81 մլն 295 հազար դրամ գումար։ Այս ամենը մեր համատեղ աշխատանքի արդյունքում է եղել։ Ես այսօր հպարտ եմ և լիահույս, որ Հայաստանի Հանրապետության ապագան շատ ավելի պայծառ և լավն է լինելու, որովհետև մեր երեխաները գնալու են նման մանկապարտեզներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր երեխաներն արժանի են լավագույնին»։
Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը երկհարկանի է, հիմնանորոգման գումարը կազմել է 243 միլիոն 768 հազար դրամ։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Թիվ 4 մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 10 մլն 414 հազար դրամ։ Մանկապարտեզը գործելու է 4 խմբով և նախատեսված է 110 երեխայի համար՝ շենքի ընդհանուր հզորությունը 140 երեխա է։
Պատասխանատուների հաջորդ կանգառը Արթիկ համայնքի թիվ 3 մանկապարտեզում է եղել։ Այն գործելու է 4 խմբով և դռներն է բացել 120 երեխայի առաջ։ Հիմնանորոգման գումարը կազմել է 223 մլն 144 հազար դրամ, որը տրամադրվել է Կառավարության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 531 հազար դրամ։
Նորաբաց թիվ 1 մանկապարտեզը նորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում։ Հիմնանորոգման գումարը կազմել է 199 մլն 230 հազար դրամ, գումարի 149 մլն 422 հազար դրամը պետությունն է հատկացրել։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ԳՐԱՖՇԻՆ» ընկերությունը։ Այս Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 84 հազար դրամ գումար։
Լեռնակերտ բնակավայրի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն 32 հազար դրամ, որից 69 մլն 24 հազար դրամը տրամադրվել է Կառավարության կողմից, իսկ 23 մլն դրամը համայնքի ներդրումն է եղել։ Մանկապարտեզի գույքով ապահովմանը նախատեսվել է 7 մլն 243 հազար դրամ։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...