08:30 12.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի հետ և հասել համաձայնության: Սակայն բանակցությունները դեռ կշարունակվեն:
Գերմանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ: Ֆլիկը կատալոնական ակումբը գլխավորել է այս մրցաշրջանից առաջ:
11:36 13.04.2025
Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանաՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա […] ...
11:24 13.04.2025
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...
11:13 13.04.2025
Պրիմորիեում մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրիմորիեի երկրամասի Նախոդկայում, Պարտիզանսկում, Բոլշոյ Կամենում, ինչպես նաև Խասանսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում մոտ 1000 տուն և մոտ 9000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վթարները տեղի են ունեցել մինչև 30 մ/վ արագությամբ քամու պատճառով, հայտնել է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ «Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որոնց արագությունը հասել է 30 մ/վրկ-ի, տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում արտակարգ իրավիճակներ են […] ...
10:54 13.04.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
10:43 13.04.2025
Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մեղրի կատարած այցից։ «Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:28 13.04.2025
Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներԱպրիլի 12-ին, ժամը 19:56-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս […] ...