16:48 10.04.2025
Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:
Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։ Արդյունքում՝ կավելանան ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերը, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը: ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ, մասնավորապես, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևապես՝ փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել.
«Եթե նախորդ ծրագրում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը, ծրագրի համաձայն, ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում. այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն»:
Փոխնախարարը նշել է, որ սահմանված են արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար.նրանց համար սահմանվել է ծախսերի 70 տոկոսի փոխհատուցում: Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45 տոկոս է: Իրականացվել է նաև գլխաքանակի, կառուցման և վերակառուցման համար մոդելների տեսակի փոփոխություն:
Արման Խոջոյանի նշել է, որ ծրագիրն ունի և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ: Վարկային բաղադրիչով Կառավարությունը սուբսիդավորում է ներգրավված վարկի 10 տոկոսային կետը: Սահմանվել է 18 ամիս արտոնյալ ժամկետ՝ նախկինում գործող 12-ի փոխարեն: Սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ:
«Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, որի համաձայն, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից և ունենա խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանիների համար կարող է ստանալ փոխհատուցում՝ մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30 տոկոս, իսկ 25 և ավելիի դեպքում՝ 40 տոկոս փոխհատուցում»,-ասել է փոխնախարարը:
Արման Խոջոյանը տեղեկացրել է նաև՝ երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ արդյունքներ են գրանցվել 2019 թվականից իրականացված ծրագրերը: Ի պատասխան Արման Խոջոյանը հայտնել է, որ նախկին ծրագրերի շրջանակում կառուցվել է 58 խելացի անասնաշենք, ներմուծվել է 2400 տոհմային կենդանի: Երկու ծրագրերի շրջանակում՝ անասնաշենքների կառուցման համար Կառավարությունը փոխհատուցել է 925 մլն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման համար՝ 587 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Դժգոհ չենք, որ 58 անասնագոմ է կառուցվել է, բայց ի սկզբանե մեր պատկերացումն այդ չէր: Փոխհատուցման ընդհանուր գումարը 925 մլն դրամ է, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում: Հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք»։
Փոխնախարարը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է փոխհատուցվող գումարին, վերանայվել են շեմերը: Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ են ծրագրից հանում 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը, ինչին ի պատասխան նշվել է, որ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-15 գլուխ կենդանիների համար կառուցվածը:
«Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքր սուբյեկտների համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Խնդիրն այն է, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, և մեր սովորական պատկերացումներն իրականության հետ չեն համընկնում»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ առկա է հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր.
«Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների տրամաբանությամբ չենք առաջնորդվելու»:
Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը տասնյակ որոշումներ է կայացրել, որոնք գյուղատնտեսությանն արդյունք չեն տվել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ պատճառներից կարող է լինել նաև այն, որ դրանց հիմքում տնտեսական հիմնավորում չի դրվել.
«Խնդիր, ճգնաժամ ունենք՝ պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել: Մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ գուցե պետք է գնալ շատ բարդ և ռադիկալ լուծումների»:
Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է նաև այլ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, այդ թվում՝ վերապատրաստումների կամ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ստեղծվի հողերը կոնսոլիդացնելու և դրանց նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորելու:
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ13:12 19.04.2025
Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...
13:12 19.04.2025
Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՍուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...
12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...