Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

14:48 10.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից:

Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը:

«Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու:

Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը:

«Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները: Միջազգային փորձը փաստում է, որ ֆիլմարտադրությունը խթանելու կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում: Կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը նպաստում են նաև տնտեսական աճին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման մեխանիզմ գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում և այլ երկրներում:

Նրա խոսքով՝ կարգով սահմանված հնարավորությունը պետք է արդյունավետ իրացնել՝ հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով արդեն իսկ ներդրումների մասնակի վերադարձի քաղաքականությունը ձևակերպված էր:

«Կինոյի ազգային հիմնադրամն ակտիվորեն մասնակցում է պետության աջակցությամբ իրականացվող բոլոր փառատոներին՝ դրանք օգտագործելով նաև իբրև իրազեկման բարձրացման հարթակներ»,- մեկնաբանել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կարգավորումը ոլորտի համար սպասված է, քանի որ որոշ նախագծերի վերաբերյալ արդեն հուշագրեր են կնքվել:

Նախարարը նաև հավելել է, որ ֆիլմարտադրության ներդրումների վերադարձի նպատակով 2025 թ. բյուջեում արդեն իսկ միջոցներ նախատեսվել են, հետևաբար եթե ներկայացվեն համապատասխան ծրագրեր, ապա դրանք կարող են ստանալ փոխհատուցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարգի ընդունմամբ կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալողներին նոր նախաձեռնություններ սկսելու լավ հնարավորություն է տրվում:

«Շատ կարևոր է, որ այս հնարավորության մասին տեղեկությունը կարողանանք պատշաճորեն հասցնել պոտենցիալ շահառուին: Պետք է քաջալերենք նաև, որ ոլորտի մասնավոր կառույցները, ունենալով կարգով սահմանված հնարավորությունը, միջազգային գործընկերներ փնտրեն»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով գործընթացի թափանցիկությունը թե՛ Կառավարության, թե՛ ներդրողների համար:

Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կխթանի Հայաստանում կինոարդյունաբերության զարգացումը՝ նպաստելով օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Նոր կարգավորումը կարող է նաև նախադրյալ հանդիսանալ ֆիլմարտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի միջազգային մրցունակության բարձրացման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP