13:44 10.04.2025
Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:
Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ Ադրբեջանական կողմը հիշատակում է ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ էլ խոսք է գնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ չի պարունակում։ Նաև Հայաստանի սահմանադրական դատարանն է հայտարարել, որ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է որոշվել միանգամից աշխատել Սահմանադրության տեքստի վրա, այլ ոչ թե Սահմանադրության նոր հայեցակարգի՝ Դադունցն ասաց. «Մենք ունենք շատ սեղմ ժամկետ: Ունենք հանձնարարական, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի: Ինչո՞ւ հայեցակարգ չէ, այլ միանգամից Սահմանադրության տեքստ, որովհետև առաջինը՝ ժամկետի խնդիր ունենք, երկրորդը՝ հայեցակարգի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում շատ երկար աշխատանք տարվել է: Ունենք հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ կենտրոնացվել են խորհրդի տարբեր անդամների, նաև նախարարության կողմից մշակված հայեցակարգային կտորները: Եվ մենք հիմա, հիմք ընդունելով այդ հայեցակարգային փաստաթղթերը, նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները, աշխատում ենք տեքստի վրա, որ արագացվեն աշխատանքները»:
Նա ընդգծեց՝ դա չի նշանակում, թե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի գործում: «Մենք առաջարկել ենք խորհրդի անդամներին, որ երբ մշակվի Սահմանադրության տեքստը, գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է խորհրդի անդամներին, իրենք դրանք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել, և նորից մենք կարողանալու ենք իրենց հետ թեմա առ թեմա քննարկել»,-նշեց փոխնախարարը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է փոփոխություն Սահմանադրության նախաբանում, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ Դադունցը պատասխանեց. «Այս պահին նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»:
Անդրադառնալով նախաբանի առնչությամբ ադրբեջանական կողմից հնչող մտահոգությանը՝ նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանն իր վերջին որոշման մեջ այդ հարցին պատասխան տվել է: «Եղել է մեկնաբանություն, որ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահմանադրության մեկնաբանությանն ու կիրառությանը»,-ասաց նա:
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...
13:12 19.04.2025
Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՍուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...
12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...