09:43 10.04.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՊԵԿ-ից։
«Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները։ Մասնավորապես, ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ, բարելավվել է հետագծելիության համակարգը, գործարկվել է հարկային կարգապահության ծրագիրը, կատարելագործվել է թեմատիկ ստուգումների և բանկային տեղեկատվության ստացման համակարգերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները և մաքսային բարեփոխումների առաջընթացը։ Կարևորվել է նաև հարկային մարմինների համար՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկություններին հասանելիության ապահովման խնդիրը՝ հայտարարագրման համակարգով ստացվող տեղեկությունների ճշգրտությունը հսկելու տեսանկյունից։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և անդրադարձել դրանց արդյունքում արձանագրված հարկային վարչարարության արդիականացմանը, ինչպես նաև հարկային կարգապահության բարելավմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկկողմ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...