Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը

21:24 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների դեմ պայքարում իրազեկման բարձրացման, քրեակատարողական ծառայողների կարողությունների բարձրացման ուղղություններով:

Աննա Կարապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը, մարդու իրավունքների վերաբերյալ կրթական կառուցակարգերի ներդնումը, իրավաբանական կլինիկաների հետ այս ոլորտում ակտիվ համագործակցությունը, ատելության խոսքի և խոշտանգումների դեմ պայքարում համագործակցության շարունակականությունը:

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականության պաշտպանության ոլորտի ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին: Քննարկվել է հետագայում համագործակցությունը ռազմավարության իրականացման շրջանակներում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել արդյունավետ համագործակցությունը առաջնահերթություն համարվող ոլորտներում՝ հատուկ շեշտելով այդ ուղղությամբ նոր ջանքերի գործադրումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

11:59 19.04.2025

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

Այսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը: «Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել է Ղուկասյանը: ...

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:55 19.04.2025

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք՝ 12,100 մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

11:47 19.04.2025

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:   ...

Իսրայելը չի ​​բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Reuters

11:30 19.04.2025

Իսրայելը չի ​​բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Reuters

Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Իսրայելը ԱՄՆ-ին հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում՝ օդային հարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը: Արդյունքում, ակնկալվում է, որ Թեհրանը […] ...

BACK_TO_TOP