10:45 09.04.2025
Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի /կենտրոնի/ պետ Կարեն Բալայանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի հանդիպումներն առաջավոր փորձի փոխանակման հնարավորություն են տալիս, ինչպես նաև նպաստում են ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական ծառայությունների կադրային ներուժի վերապատրաստաման և որակավորման բարձրացմանը։ «Երևանում անցկացվող աշխատանքային հանդիպումը դրական ազդեցություն կունենա Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացման և մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը»,-ընդգծել է Կարեն Բալայանը:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՌԴ դաշնային մաքսային ծառայության Կենտրոնական մաքսատան կինոլոգիական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Չերկավսկու խոսքով՝ Երևանում անցկացվող աշխատանքային հերթական հանդիպումը ևս մեկ առիթ է քննարկելու կինոլոգիական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և նախանշելու առաջիկա տարիների համագործակցությանն առնչվող հարցեր։
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների իրավապահ ստորաբաժանումների շնագիտական ծառայությունների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը և 2025 թվականին նախատեսվող միջոցառումները։ Ներկայացվել են ծառայողական շների մոտ թմրամիջոցների հայտնաբերման հմտությունների զարգացման առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև կինոլոգիական ստորաբաժանումների միջև տեղեկատվության հավաքագրման և արագ փոխանակման, ինչպես նաև շների վարժեցման ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել կինոլոգիական կառույցների ծառայողական շների միջև բազմամարտի առաջնության մրցումների կազմակերպչական աշխատանքներին։
ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունները ծանոթացել են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատանքային գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողական շների աշխատանքային որակներին, ծառայության կազմակերպման ընթացակարգերին։ Հյուրերը տպավորվել են ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողություններով և ներուժով։ Նրանք իրենց հերթին ներկայացրել են շնավարժության ոլորտում իրենց երկրների փորձառությունը, ինչպես նաև շնավարժության կիրառվող լավագույն մեթոդները։
Նշենք, որ ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի, հոգեմետ դեղերի և դրանց պրեկուսորների հայտնաբերելու, ինչպես նաև թութունի հայտնաբերման ուղղությամբ։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:49 19.04.2025
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...
10:35 19.04.2025
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...
10:23 19.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
10:19 19.04.2025
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...