15:52 13.04.2025
ԱՄՆ-ում մի դեռահաս մշակել է արհեստական ինտելեկտով աշխատող հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները, հաղորդում է Oddity Central-ը։
Դալլասից 14-ամյա դեռահաս Սիդհարթ Նանդյալան մշակել է սրտի հիվանդությունների ախտորոշման նորարարական հավելված: Նրա մշակած ծրագիրը, որը կոչվում է Circadian AI, ունակ է ընդամենը յոթ վայրկյանում հայտնաբերել սրտանոթային պաթոլոգիաների առկայությունը՝ վերլուծելով սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրված սրտի զարկերի ձայները։
Երիտասարդ գյուտարարն արդեն համաշխարհային ճանաչում է ստացել որպես արհեստական բանականության ոլորտում ամենաերիտասարդ հավաստագրված մասնագետ՝ ունենալով Oracle-ի և ARM-ի հավաստագրեր։ Նրա հավելվածը լայնածավալ փորձարկվել է ԱՄՆ-ում ավելի քան 15,000 և Հնդկաստանում 700 հիվանդների վրա՝ ցույց տալով ախտորաշման տպավորիչ 96 տոկոս ճշգրտություն։
Տեխնոլոգիան փորձարկվել է Հնդկաստանի Գունտուր քաղաքի կառավարական գլխավոր հիվանդանոցում, որտեղ այն ապացուցել է իր արդյունավետությունը։ Հայդարաբադում կայացած Արհեստական բանականության համաշխարհային գագաթնաժողովում Սիդհարթը շեշտել է, որ իր հավելվածը ստեղծել է հիմնականում այն տարածաշրջանների համար, որտեղ առողջապահական ծառայությունների սահմանափակ հասանելիություն կա, որտեղ արագ ախտորոշումը կարող է կյանքեր փրկել։
Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Ն. Չանդրաբաբու Նայդուն, երիտասարդ հանճարի հետ հանդիպելուց հետո, նշել է նրա ակնառու կարողությունները և խոստացել է աջակցություն հետագա մշակումների համար։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Սիդհարթն արդեն ավարտել է միջնակարգ դպրոցը և այժմ բարձրագույն կրթություն է ստանում Դալլասի Տեխասի համալսարանում, որտեղ սովորում է համակարգչային գիտություններ:
18:54 16.04.2025
Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ18:48 16.04.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնելԱպրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող […] ...
18:42 16.04.2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է ԻրանԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրան։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ ...
18:34 16.04.2025
Երևանում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստըԱպրիլի 15-ին Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և […] ...
18:27 16.04.2025
Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք․ Բելինգհեմ«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա խաղի մասին: «Վերջին օրերին հանդերձարանում ամենաշատ կիրառվող բառը ռեմոնտադան է: Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք, ու շատերն են հավատում, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ: Նույնիսկ խաղից հետո ավտոբուսի մեջ արդեն պատրաստվում էինք պատասխան խաղին: Մեզ համար միակ ելքը […] ...
18:20 16.04.2025
«Կրթություն և կարիերա EXPO 2025» ցուցահանդեսը՝ մասնագիտական կողմնորոշման հնարավորությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 16-18-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2025» ցուցահանդեսը: Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 24-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում և արտասահմանում գործող շուրջ 7 տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, […] ...
18:14 16.04.2025
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսովՀայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ տիկի՛ն Ֆայոն, հարգելի՛ տիկի՛ն նախարար, Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակներում, […] ...