23:55 08.04.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ:
«Սիրելի’ աշակերտներ,
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով պատասխանատու, իրավագիտակից, մտածող քաղաքացի ձևավորելը:
Մեր երեխաներն այսօր պետք է ունենան ավելին՝ վերլուծելու և մտածելու կարողություն, կողմնորոշվելու ու որոշում կայացնելու վստահություն, թիմում աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտություն։
Սա հնարավոր չէ իրականացնել առանց մեր մանկավարժների ներգրավվածության։ Ձեր դերը առանցքային է ոչ միայն կազմակերպչական, այլ գաղափարական առումով»,- գրել է Ավինյանը:
13:54 26.04.2025
Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...
13:40 26.04.2025
Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապինՎատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […] ...
13:26 26.04.2025
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվԱպրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...
13:12 26.04.2025
Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվելԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...
13:00 26.04.2025
Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՕմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...
12:52 26.04.2025
Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...