ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացը

15:47 08.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային քննարկում ԱՄՀ փորձագիտական խմբի մասնակցությամբ։ Գործընթացի մեկնարկից առաջ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՀ փորձագետների հանդիպումը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի դերն ու նշանակությունը հարկային վարչարարության և պետական կառավարման գործում: «Լավ գործող հարկային համակարգը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար: TADAT-ն էական աջակցություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք ձգտում են կատարելագործել իրենց հարկային համակարգերը՝ առաջարկելով համապարփակ ախտորոշիչ գործիք, որն օգնում է բացահայտել ուժեղ կողմերը, ընդգծել բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները և ցույց տալ հարկային վարչարարության առավել արդյունավետ ուղիները»,-նշել է Էդուարդ Հակոբյանը:

TADAT-ի կիրառությամբ հարկային վարչարարության համակարգի գնահատումը հաջողությամբ իրականացվել է 2016 թվականին, որի արդյունքները հաշվի են առնվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից ռազմավարության և բարեփոխումների ուղղությունների մշակման ընթացքում: Կարևորելով հարկային համակարգի զարգացման հետագա բարեփոխումների ուղղությունների նախանշումը և դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև հարկային կագապահության բարելավումը, ՊԵԿ-ը նախաձեռենել է TADAT-ի նոր գնահատում իրականացնել, ինչը, Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ լիարժեք պատկերացում կտա ներկա իրավիճակի վերաբերյալ:

ԱՄՀ փորձագետները ներկայացրել են հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի՝ TADAT-ի կիրառման մեթոդներն ու առանձնահատկությունները։ Նշենք, որ TADAT գործիքը գնահատում է հարկային վարչարարության գործունեության ելակետային վիճակը, որի հիման վրա կարելի է սահմանել բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները, իսկ հետագայում կրկնվող գնահատումների միջոցով՝ ներկայացնել բարեփոխումների ձեռքբերումները։ Այն լայնորեն կիրառվում է տարբեր պետություններում հարկային վարչարարության որակի գնահատման նպատակով: Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպություններ հարկային մարմիններին աջակցություն ցուցաբերելիս հիմնվում են TADAT գնահատման արդյունքների վրա:

Միջոցառմանը հաջորդել է Կոմիտեի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների և ԱՄՀ փորձագետների հանդիպումը՝ համատեղ քննարկելու հարկային վարչարարության բարելավմանն ուղղված հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

11:52 27.04.2025

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

11:32 27.04.2025

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական ​​համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

11:12 27.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:52 27.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

10:30 27.04.2025

Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հաղորդում է IRIB պետական ​​հեռուստատեսությունը: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- […] ...

Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

10:14 27.04.2025

Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը սոցիալական ցանցերում: «Բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ փողոցային փառատոնի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունից հավելել են, որ վարորդը բերման է ենթարկվել, սակայն դեպքի մանրամասները չեն […] ...

BACK_TO_TOP