08:40 08.04.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Պետքարտուղարը բարձրացրել է կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ համագործակցության հեռանկարները և հետաքրքրություն է հայտնել ամերիկյան ընկերությունների համար առևտրային հնարավորությունների ընդլայնման հարցում»,- նշվում է փաստաթղթում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ նշել է Պակիստանի օգնության անհրաժեշտությունը «իրավապահ մարմիններում եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում»։
Բրյուսի խոսքով՝ արտգործնախարարները «ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում հետագա համագործակցության կարեւորությունը»։
Պետքարտուղարը «երախտագիտություն է հայտնել Պակիստանին՝ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկի՝ Մոհամմադ Շարիֆուլլայի կալանավորման և ԱՄՆ տեղափոխման համար։
17:36 25.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել […] ...
17:30 25.04.2025
Չինաստանը և ԱՄՆ-ը չեն բանակցում մաքսատուրքերի շուրջ․ Չինաստանի ԱԳՆՉինաստանն ու ԱՄՆ-ն չեն բանակցում չինական ապրանքների վրա ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ «Չինական և ամերիկյան կողմերը մաքսատուրքերի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարում: Միացյալ Նահանգները չպետք է մոլորեցնի հանրությանը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ […] ...
17:20 25.04.2025
Ո՞ր դեպքում «Ռեալը» կգնի ՀոլանդինՄադրիդի «Ռեալն» այն ակումբներից մեկն էր, որն 2022 թվականին հետաքրքրություն էր դրսևորել Էրլինգ Հոլանդի նկատմամբ: Սակայն նա Դորտմունդի «Բորուսիան» փոխարինեց «Մանչեսթեր Սիթիով»։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մնալ նորվեգացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագու։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ Հոլանդը կրկին կարող է դառնալ Պերեսի թիվ մեկ թիրախը։ Դա տեղի կունենա, եթե «Ռեալից» հեռանա […] ...
17:15 25.04.2025
ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվեց Երևանում 254 միլիոն դրամ արժեքով «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ2025 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության […] ...
17:10 25.04.2025
Ինչ է ասել Թրամփն իր խորհրդականներին ուկրաինական հակամարտության մասին․ CNNԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ Ուկրաինայի հարցում իր ջանքերը դեռ հաջողությամբ չեն պսակվել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «(Թրամփը – Խմբ.) խորհրդականներին մասնավոր կերպով ասել է, որ գործարքի միջնորդությունն ավելի դժվար է, քան ինքը սպասում էր», – ասվում է հրատարակության մեջ: Հոդվածում նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը հաճախ է նշում, որ […] ...
17:03 25.04.2025
Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող և օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման և զեղչերի կիրառման գործընթացներում […] ...