17:11 07.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնման և ամրապնդման վերաբերյալ հարցերին։
Շվեյցարիայի Համադաշնության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
10:17 12.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերելՄիացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են շաբաթ օրը Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի նպատակների մասին։ «Ես ուզում եմ, որ նրանք միջուկային զենք չունենան: Ես ուզում եմ, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց […] ...
10:00 12.04.2025
Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել ՕմանումԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում։ Այս մասին են վկայում Flightradar հետեւող ծառայության տվյալները։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Վիթքոֆն ավելի վաղ Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ […] ...
09:40 12.04.2025
Չեմպիոնը հայտնի դարձավ ժամանակից շուտ․ շախմատի կանանց ԵԱՀունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոնը: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային և 6 միավոր […] ...
08:55 12.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.04.2025
Ֆլիկի գործակալը համաձայնության է եկել «Բարսելոնայի» ղեկավարության հետ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի […] ...
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...