Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։

25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։

Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

15:08 08.04.2025

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

15:03 08.04.2025

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

14:53 08.04.2025

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

14:49 08.04.2025

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...

BACK_TO_TOP