ՄԻՊ դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

ՄԻՊ դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը

15:40 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

Նշենք, որ 2024 թվականի հունիսի 10-ի Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել էր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման առնչությամբ բացարձակ արգելքի սահմանումը՝ տարիքի հիմքով։ Հարկ է նկատել, որ Պաշտպանի կողմից վիճարկված դրույթներում դեռևս 2024 թվականի հուլիսի 12-ին կատարվել էին որոշակի փոփոխություններ՝ սահմանելով տարիքային այլ շեմ, որոնք Պաշտպանը ևս խնդրահարցույց էր համարել Սահմանադրությանը
համապատասխանության տեսանկյունից՝ կրկին պայմանավորված տարիքի հիմքով բացարձակ արգելքի սահմանմամբ։

Այս կապակցությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տարիքով պայմանավորված՝ վերարտադրողականության վրա ազդող հնարավոր ֆիզիոլոգիական փոփոխություններն իրենց բնույթով բացարձակ և անվերապահ չեն, հետևաբար բոլորին բնորոշ չեն և յուրաքանչյուր դեպքում ենթակա են մասնագիտական առանձին գնահատման:

Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ մարդուն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը՝ որպես միջամտություն մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, չի հետապնդում սահմանադրաչափ նպատակ, հետևաբար՝ չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ իրավասահմանափակման համաչափության սկզբունքին:

Ավելին, Սահմանադրական դատարանը, նկատի առնելով, որ բարձր տարիքի անձինք, ինչպիսիք նշված են վիճարկվող օրինադրույթներում, ընդհանուր առմամբ, ավելի խոցելի են ներքին տարաբնույթ ֆիզիոլոգիական գործընթացների և ախտաբանական երևույթների հանդեպ,նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողականության համար դիմելիս բարձր տարիքային խմբի անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի՝ հնարավորինս բացառելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բեղմնավորմամբ պայմանավորված՝ նրանց կյանքին, առողջությանը և պտղի բնականոն զարգացմանն սպառնացող վտանգները՝ միաժամանակ չհանգեցնելով տարիքի հիմքով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների
կիրառման բացարձակ արգելքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել են

15:18 08.04.2025

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել են

Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել […] ...

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

15:14 08.04.2025

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը միշտ ամեն հնարավոր օգնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է ցանկացած ճգնաժամի կամ հակամարտության կարգավորմանը: Դա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանում ՝ Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև, և մենք հուսով […] ...

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

15:08 08.04.2025

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

15:03 08.04.2025

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

BACK_TO_TOP