15:51 07.04.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտական կազմով կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը:
15:18 08.04.2025
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել ենԱպրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել […] ...
15:14 08.04.2025
Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը միշտ ամեն հնարավոր օգնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է ցանկացած ճգնաժամի կամ հակամարտության կարգավորմանը: Դա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանում ՝ Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև, և մենք հուսով […] ...
15:08 08.04.2025
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբերՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...
15:03 08.04.2025
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունըԱլեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...
14:58 08.04.2025
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...