Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։

Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։

Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

22:53 07.04.2025

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

22:42 07.04.2025

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP