Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+11.09 oC

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

10:35 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք,

Սիրելի մայրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։

Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։

Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։

Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

00:11 08.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

00:00 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP