08:49 07.04.2025
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն, և այս համբերությունը առաջնորդի մեր քաղաքականությունը: Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, բայց համբերությամբ և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Կոբախիձեն։
2008 թվականի օգոստոսին վրաց-հարավօսական զինված հակամարտություն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վրացական զորքերը փորձեցին վերահսկողություն հաստատել Ցխինվալի վրա:
23:40 07.04.2025
ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքներըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […] ...
23:32 07.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...
23:26 07.04.2025
Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...
23:14 07.04.2025
Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեումԱպրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...
23:03 07.04.2025
Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկանԱպրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...
22:53 07.04.2025
ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համարՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...