Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

13:46 06.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը արժանիորեն գնահատելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել Ուկրաինան

12:10 12.04.2025

Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել Ուկրաինան

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ բրիտանական The Times թերթը խեղաթյուրել է իր խոսքերը, և որ նա նկատի չի ունեցել ուկրաինական տարածքի մասնատում։ ««Times»-ի հոդվածը խեղաթյուրեց իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող կայունության ուժերի մասին: Ես խոսում էի դաշնակիցների պատասխանատվության գոտիների մասին (բացառությամբ ամերիկյան զորքերի): Ես […] ...

SHANTNEWS

12:00 12.04.2025

SHANTNEWS

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած

11:56 12.04.2025

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած

Ապլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […] ...

Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

11:50 12.04.2025

Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

Մայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […] ...

Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»

11:35 12.04.2025

Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»

«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […] ...

SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

10:53 12.04.2025

SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...

BACK_TO_TOP