19:40 06.04.2025
Պակիստանի Սենատի պատվիրակությունը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստանի մայրաքաղաք։ Այդ հարցը քննարկվել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և նրա պակիստանցի գործընկեր Յուսուֆ Ռազա Գիլանիի հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած զրույցից հետո։
Հանդիպման մասնակիցները քննարկել են մայիսին Պակիստանի սենատորական պատվիրակության Մոսկվա կատարելիք այցը
«Մենք պետք է շարունակենք ակտիվ աշխատանքը մեր փոխգործակցության իրավական դաշտը թարմացնելու, տնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգացնելու, միջտարածաշրջանային և երիտասարդական կապերի ամրապնդման համար», – մեջբերում է Մատվիենկոյին Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ Պակիստանից ներկայացուցչական պատվիրակություն է սպասվում նաև Նևսկի XI միջազգային էկոլոգիական կոնգրեսին, որը տեղի կունենա մայիսի 22-23-ը Սանկտ Պետերբուրգում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցերին և նշել ռուս-պակիստանյան շփումների լավ դինամիկան, այդ թվում՝ խորհրդարանի միջոցով։
15:42 12.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար13:54 12.04.2025
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը15:42 12.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
15:34 12.04.2025
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ ...
15:30 12.04.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: ...
15:23 12.04.2025
Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ ԲայրամովինՀայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա […] ...
15:14 12.04.2025
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում. վարչապետՄեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
15:10 12.04.2025
Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում. Ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։ 24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։ Բացի այդ, 60 կգ քաշային […] ...