12:09 06.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ.
«Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ,
Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության և ժողովուրդների փոխըմբռնման կամուրջ՝ խթանելով համամարդկային արժեքների տարածումը։
Հայաստանի Հանրապետությունը սպորտի ոլորտում ունի երկարամյա ավանդույթներ և նշանակալի նվաճումներ։ Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, բարձր են պահել Հայաստանի պատիվը՝ նվաճելով մեդալներ և ամրապնդելով մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Այս ձեռքբերումները պետության քաղաքականության, մեր մարզիկների, մարզիչների, մարզական կազմակերպությունների հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն են։ Ձեր ջանքերի շնորհիվ ոգեշնչվում են սերունդներ, իսկ հասարակության մեջ խորանում է սպորտի հանդեպ հետաքրքրությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և մարզական համակարգի բոլոր մասնակիցների համար։
Նախարարությունը մեծապես կարևորում է նաև զանգվածային սպորտի զարգացումը՝ դիտարկելով սպորտը ոչ միայն հաղթանակների ու մեդալների, այլև առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգևոր զարգացման, հասարակության համախմբման և ներդաշնակության կարևոր գործոն։
Սրան է միտված պետական քաղաքականությունը, ըստ որի՝ մեր դպրոցները հագեցվում են մարզագույքով՝ ապահովելու պատշաճ պայմաններ մեր երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար։
Մասսայական սպորտի տարածմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն են ուղղված նաև «Վարչապետի գավաթ» մրցաշարերը՝ թե՛ մեծահասակների, թե՛ դպրոցականների համար։ Այն տարեցտարի ընդլայնում է մասնակցայնությունը, ինչը նշանակում է, որ մենք միասին գնում ենք ճիշտ ճանապարհով։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում սպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, ինչի շրջանակում մարզերում ու Երևանում մեծ թափով ընթանում են մարզական համալիրների, մարզադպրոցների կառուցման աշխատանքներ։
Սպորտը նաև հարթակ է, որն ընդլայնում է երիտասարդների հնարավորությունները, աջակցում է սոցիալական բարեփոխումներին և ամրապնդում այն հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, հավասարությունը, փոխադարձ հարգանքը, արդարությունը և պատասխանատվության զգացումը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, նոր հաջողություններ և փայլուն հաղթանակներ մեր մարզական ընտանիքին»։
15:23 10.04.2025
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներըՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները։ Այս անգամ Կոմիտեի մասնագետները հանդիպել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աշխատակիցների հետ։ ...
15:11 10.04.2025
Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում։ «Հատուկ գաղտնիք չկա, ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ, և կարծում եմ, որ նրան նույնպես»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Ռյուտեն հավելել է, որ «կցանկանար աջակցել Թրամփին, որպեսզի նա […] ...
15:03 10.04.2025
Կլինի պաշտոնական հայտարարություն․ Առուշանյանը՝ ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին հարցին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում իրեն պարտված չի համարում, ավագանիում ամենամեծ խմբակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է, միանշանակ, հաղթանակի նշան է: Գյումրեցիներից 17 հազար 200 քվե ստանալն այդքան […] ...
14:48 10.04.2025
Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համարՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […] ...
14:40 10.04.2025
Reuters. ԵՄ-ն դիտարկում է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու հարցըԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը 90 օրով կասեցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ապրիլի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերը 90 օրով դադարեցնելու վերաբերյալ։ Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների լայն […] ...