ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+7.09 oC

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

23:24 05.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն, որպեսզի մեղմվեն արհեստական ​​բանականության հնարավոր չարաշահման ռիսկերը: Վերահաստատեց, որ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի են բոլոր զինատեսակների օգտագործման համար, ներառյալ այն զենքերի, որոնցում ներդրված են արհեստական ​​բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ:

Կարևորվեց ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել է

22:17 13.04.2025

Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» ​​սառցե ծրագրով։ ​​Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […] ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի

22:05 13.04.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ և Աղվերան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից […] ...

Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:52 13.04.2025

Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […] ...

Մայր Տաճարում կատարվել է Դռնբացեքի արարողություն

21:39 13.04.2025

Մայր Տաճարում կատարվել է Դռնբացեքի արարողություն

Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: ...

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

21:27 13.04.2025

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանում «Nissan March»-ը բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրավոր

21:18 13.04.2025

Երևանում «Nissan March»-ը բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրավոր

Ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […] ...

BACK_TO_TOP