«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+20.09 oC

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

23:09 05.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։

Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է Բելառուսի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Նեմանը» 3 միավորով 10-րդ տեղում է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները հայտնաբերել են ատրճանակ և մարիխուանա

17:28 07.04.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են ատրճանակ և մարիխուանա

Երևանի պարեկները ապրիլի 4-ին Դավիթ Բեկի փողոցում ապօրինի թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ձերբակալել և համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 30-ամյա մի երևանցու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ, մոխրացված հետքերով կաթուցիչ, դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: ...

Օվեչկինը շրջանցեց Գրեցկիին ու դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն

17:22 07.04.2025

Օվեչկինը շրջանցեց Գրեցկիին ու դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն

«Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը պաշտոնապես դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն: 39-ամյա հարձակվողը 895-րդ գոլն իր անվան դիմաց գրանցել է «Նյու Յորք Օյլենդերսի» դեմ արտագնա խաղում: Օվեչկինը շրջանցել է լեգենդար կանադացի Ուեյն Գրեցկիին, որը 894 գոլ ունի: ALEX OVECHKIN IS THE GREATEST GOALSCORER IN NHL HISTORY! 🚨🚨🚨 #Gr8ness pic.twitter.com/NKef3VvNaJ — NHL (@NHL) April […] ...

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ

17:16 07.04.2025

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է  Շվեյցարիայի դեսպանին

17:11 07.04.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի […] ...

Վանաձորում տրվել է կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը

17:06 07.04.2025

Վանաձորում տրվել է կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է. «Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»: Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, […] ...

Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության փոխնախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

16:58 07.04.2025

Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության փոխնախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը […] ...

BACK_TO_TOP