Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+16.09 oC

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

19:09 05.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ:

«Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար և անօգնական»:

Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, իր վարած կուրսը հնարավորություն է տվել ԱՄՆ-ի տնտեսություն ներգրավել 5 տրիլիոն դոլարի ներդրումներ:

«Սա տնտեսական հեղափոխություն է, և մենք հաղթելու ենք, հեշտ չի լինի, բայց վերջնական արդյունքը պատմական կլինի»,-ասել է Սպիտակ տան սղեկավարը:

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի Սակագնային հանձնաժողովը հայտնել էր, որ Չինաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար՝ ի պատասխան Թրամփի մաքսային քաղաքականության։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ ի լրումն գործող տուրքերի, ներդրվում են սակագներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap. Հարավային Կորեան մտադիր է նախագահական ընտրություններ անցկացնել հունիսի 3-ին

10:00 07.04.2025

Yonhap. Հարավային Կորեան մտադիր է նախագահական ընտրություններ անցկացնել հունիսի 3-ին

Կորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել հունիսի 3-ին, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման հարցը կբարձրացվի երեքշաբթի կաբինետի ծրագրված նիստում։ «Չկան հստակ իրավական նորմեր, որոնք ասում են, որ ընտրությունների օրը որոշելու համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի նիստ անցկացնել: Բայց քանի որ սա կարևոր կետ […] ...

Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերը

09:50 07.04.2025

Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերը

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան պատրաստ է մոտ ապագայում այցելել ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու ճապոնական կողմի դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ։ Այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Մենք մշտապես տարբեր մակարդակներով բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Եթե անհրաժեշտ լինի, ես անձամբ կբանակցեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն այդ […] ...

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալ

09:40 07.04.2025

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթավերջին բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ՝ ԱՄՆ մաքսատուրքերի հարցի շուրջ։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվող նախագահական ինքնաթիռում: «Ես խոսել եմ շատ եվրոպացի և ասիական առաջնորդների հետ», -ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսել է որևէ առաջնորդի հետ մաքսատուրքերի մասին: […] ...

Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել Մյանմա

09:35 07.04.2025

Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել Մյանմա

Բելառուսը 20 տոննա կշռող մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Մյանմա։ Ռազմատար տրանսպորտային ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան օդ է բարձրացել Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանից, հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Կիրակի օրը Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մյանմայի բնակիչներին անվճար օգնության շրջանակներում կփոխանցվի 20 տոննա քաշով բեռ։ «Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության IL-76MD […] ...

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել

09:30 07.04.2025

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի հարավային և կենտրոնական շրջաններում Իսրայելի բանակի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական օդային հարձակման ժամանակ Պաղեստինի փախստականների ճամբարի վրա, որը գտնվում է Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի մոտ, վրան է խոցվել, որում եղել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու […] ...

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

09:25 07.04.2025

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության […] ...

BACK_TO_TOP